Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Երևան Սիթիում» սիկխերը բեռներ են տեղափոխում

«Երևան Սիթիում» սիկխերը բեռներ են տեղափոխում
02.03.2024 | 14:04

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում ազգությամբ սիկխերը անվասայլակներով բեռներ են տեղափոխում, դասավորում հանրախանութի համապատասխան բաժիններում։ Նրանք հայերեն մի քանի բառ գիտեն, երբ բեռներով սայլակի ճանապարհին գնորդ է հայտնվում, սիկխը հայերեն ասում է՝ մի րոպե։ Նրանք հանրախանութի աշխատակցի անվանաքարտ չունեն։ Հանրախանութի աշխատակիցն այդ առնչությամբ ասաց, որ սիկխերը սուպերմարկետի պահեստային մասում են աշխատում։

Սիկխերը հիմնականում բնակվում են Հնդկաստանի Փենջաբ նահանգում, յուրահատուկ գլխարկներ են կրում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ